2019 թվականին ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին ավելացել է 40 տոկոսով՝ կազմելով 60 միլիոն դոլար, ասված է Երևանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունում:
Ամերիկյանը աջակցությունը ներառել է ոչ միայն ԱՄՆ Պետքարտուղարության, այլև՝ Պաշտպանության նախարարության, Էներգետիկայի նախարարության, Անտառային ծառայության և Միջազգային զարգացման գործակալության (USAID) իրականացրած ծրագրերը:
Արժույթի միջազգային հիմնադրամն անվանել է այն երկիրը, որի տնտեսությունը կարող է ամենաարագ զարգացողը դառնալ։ Հաղորդվել է, որ հաջորդ տարի Գայանան կարող է նման արդյունքների հասնել։ ԱՄՀ տվյալներով՝ հաջորդ տարի այս երկրի տնտեսությունը կաճի 86% -ով, մինչդեռ այս տարի տնտեսության աճը կազմել է ընդամենը 4,4%:
Մոսկվան և Կիևը չեն կարողանում համաձայնեցնել Ուկրաինայի արևելքում շփման գծից զինված ուժերի և ռազմական տեխնիկայի դուրսբերման պայմաններն ու ժամկետները, չեն կարողանում նաև պայմանավորվել «նորմանդյան ձևաչափով» բանակցությունների ժամկետների շուրջ:
Մինչդեռ ՄԱԿ-ի հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ Ուկրաինայի արևելքում պատերազմի զոհ է դարձել ավելի քան 3 հազար...
ԱՄՆ-ն սկսել է 2015 թվականի Փարիզի կլիմայի պայմանագրից դուրս գալու պաշտոնական գործընթացը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, ով պաշտոնական դիմումը փոխանցել է ՄԱԿ:
Դեռ նախագահ ընտրվելուց առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Փարիզի պայմանագիրը հակասում է Միացյալ Նահանգների տնտեսական շահերին և...
Ռուսաստանի և Թուրքիայի բանակային ստորաբաժանումները նոյեմբերի 5-ին երկրորդ անգամ համատեղ պարեկային ծառայություն իրականացրեցին Սիրիայի հյուսիսում` կյանքի կոչելով երկու շաբաթ առաջ Սոչիում նախագահներ Պուտինի և Էրդողանի միջև կնքված համաձայնագրի առանցքային դրույթներից մեկը:
Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում ասված է․-«Թուրքական և ռուսական ստորաբաժանումները, անօդաչու թռչող սարքերի...