Այսօր բազմաթիվ քաղաքացիներ ակցիա իրականացրին Տիգրան Մեծ փողոցում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի դիմաց: Նրանք փակելով սուպերմարկետի մուտքը՝ թույլ չէին տալիս, որ այնտեղ ինչ-որ մեկը մուտք գործի. «Միայն թույլ ենք տալու, որ խանութից դուրս գան»,- նշեց նրանցից մեկը: Ակցիայի մասնակիցները կոչ արեցին սուպերմարկետի աշխատողներին գործադուլ անել և լքել խանութը, քանի որ նրանք...
«Հ.Յ.Դ -Հաղորդագրություն Վարչապետի միասնական թեկնածուի եւ քաղաքական օրակարգի շուրջ համախոհությունը, որի անհրաժեշտության մասին հայտարարել էինք, կարող է դառնալ իրականություն։   Առ այդ, Հ.Յ.Դ Հայաստանի Գերագույն մարմինը որոշել է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
Անցնող շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Մասնավորապես՝ ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվել են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: Ստեղծված օպերատիվ իրադրությունը տեղում գնահատելու նպատակով ԱՀ...
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի շարունակվող մշտադիտարկումը վկայում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ատելության խոսքն ու անհանդուրժողականությունն աճի միտում են դրսևորում։ Հատկապես մտահոգիչ է սոցիալական ցանցերում հասարակության տարբեր խմբերի բաժանման ու հակադրման միտումը: Ընդ որում, ընդդիմախոսների կարծիքը հաճախ ընդհանրապես չի հանդուրժվում, իսկ հակադարձումները հաճախ մարդու արժանապատվությունը...
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրեց այսօրվա անելիքների մասին: Վերջինս հայտնեց, որ ժամը 12:00-ից կսկսվեն քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողություններ, ժամը 17:00-ին երթ կիրականացվի Ֆրանսիայի հրապարակից,  իսկ 19:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք: «Մենք պետք է ի ցույց դնենք, որ մեր շարժումը վճռական, մինչև վերջին վայրկյաններն...