Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների համակարգում առանձնահատուկ տեղ են գրավում Սահմանադրական և վճռաբեկ դատարանները։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանը իրականացնում է սահմանադրական արդարադատություն՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը։ Ի թիվս այլ լիազորությունների՝ այն որոշում է օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Մյուս կողմից, ՀՀ վճռաբեկ դատարանը, համաձայն ՀՀ Սահմանադրության, հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում...
««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացումը բխում է «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» (2021 թվականի հունվարի 20-ի ՀՕ-16-Ն) կիրարկումն ապահովող...
Նախագծի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից շահույթի բաշխման հաճախականությունն ինքնուրույն որոշելու համար: Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում` դրանում սահմանելով, որ Ընկերությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված հաճախականությամբ, բայց ոչ հաճախ քան եռամսյակը մեկ անգամ, իրականացնել...
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի խթանման պետական աջակցության մասին», և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին պետական աջակցություն տրամադրելու և պետական և մասնավոր հատվածների համագործակցության միջոցով գիտելիքահենք տնտեսության զարգացման ուղղությամբ իրական հնարավորություններ ստեղծելու պահանջով:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:  Պահանջը՝  հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պայմանով: Հայցադիմումը դատարան է մուտքագրվել սեպտեմբերի 17-ին, իսկ գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զաքարյանին: Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից  սեպտեմբերի 18-ին: Հավելենք, որ ՀՀ երկրորդ...