«Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակը ՀՀ դատարաններում շարունակում է հաջողությամբ պաշտպանել ներպետական և արտասահմանյան հայտնի ընկերությունների հեղինակային իրավունքները, այդ թվում՝Ինդիտեքս խմբի իրավունքները, որը հայտնի Զառա (ZARA), Մասսիմո Դուտտի (Massimo Dutti), Բերշկա (Bershka),Ստրադիվարիուս (Stradivarius), Փուլ ընդ Բեըր (Pull & Bear) և Օյշո (OYSHO) ապրանքանիշերի իրավատերն է։ Այսպես,Վճռաբեկ դատարանը 30.11.2018թ. նիստում բավարարեց «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» կորպորատիվ տնօրեն, փաստաբան Գոհար Գևորգյանի վճռաբեկ բողոքը՝ հաստատված համարելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում...
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Ռուսաստանը արգելափակել է մի շարք ամերիկյան ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի հարցերով արբիտրաժային խմբի ստեղծման մասին Վաշինգտոնի ներկայացրած առաջին պահանջը։ Հիշեցնենք, որ 2018 թվականին ԱՄՆ-ն այլ երկրներից պողպատի և ալյումինի ներկրման համար սահմանված մաքսատուրքերը համապատասխանաբար 25%-ով և 10%-ով բարձրացնելու մասին որոշում է կայացրել։ Ռուսաստանը դիմել...
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է Միջազգային բանտային կրթության ցանցի անդամներին: Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչները Հայաստանում են՝ մասնակցելու տարեկան հանդիպմանը, որն իրականացվում է «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Քննարկմանը մասնակցել են նաև Ցանցի հայաստանյան համահիմնադիր Գայանե Հովակիմյանը,ՀՀ ԱՆ հակակոռւպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը, Գերմանիայի Դաշնային...
1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1950 թվականին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Հռչակագիրը թարգմանվել է ավելի քան 500 լեզվով: Աշխարհում որևէ այլ փաստաթուղթ չի թարգմանվել...
Ընթացիկ տարվա դեկտեմբերի 18-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Ուկրաինայի իշխանությունների միջև հանդիպում տեղի կունենա, որի ժամանակ կքննարկվի Ուկրաինայի հետ համագործակցության հետագա ճակատագիրը։ Հանդիպման ժամանակ պետք է քննարկվեն նաև Ուկրաինային հերթական ստանդարտ վարկ հատկացնելու վերաբերյալ կարևոր հարցերը։ Այս մասին հայտնել է ԱՄՀ մամուլի ծառայությունը: 2018 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ՝ Ուկրաինան...