1) Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուշադրությամբ հետևում է դրանց ընթացքին: Սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, և թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու...
Անհատական լիցենզիայի համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման որակը, բացառել մասնագետի կախվածությունը բուժհաստատությունից, հնարավորություն ընձեռնել պացիենտին իրացնելու բժշկին ինքնուրույն ընտրելու իր իրավունքը, բժշկի կողմից թույլ տրված սխալի դեպքում սահմանափակել վերջինիս գործունեությունը` լիցենզիայից զրկելու միջոցով, իսկ կլինիկական օրդինատորներին (կլինիկական ռեզիդենտներին) իրավունք կտրվի բժշկի հսկողության...
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել...
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 7-ին պաշտոնական այցով կմեկնի Իրանի մայրաքաղաք Թեհրան: Այս մասին ասվում է այսօր Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:Այցելության մանրամասները նշված չեն: Ակնկալվում է, որ իրանական մայրաքաղաք կատարած այցի շրջանակներում կանցկացվի -Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթաժողովը՝ նվիրված Սիրիայի հակամարտության կարգավորմանը:
Վաշինգտոնը արգելափակել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքերի հարցերով արբիտրաժային խմբի ստեղծման մասին առաջարկը: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարությունը: Մեկ շաբաթ առաջ Ռուսաստանը, Նորվեգիան և Եվրամիությունը հայց են ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ մաքսատուրքերի դրույքաչափերը բարձրացնելու մասին ԱՄՆ-ի կողմից ավելի վաղ կայացված որոշումը...