2017 թվականին պետական բյուջե հաշվեգրված հարկային և մաքսային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումար¬ները, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամ կամ 11.6%:
Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ...
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ և որակյալ բժշկական օգնությամբ ապահովելու նպատակով կստեղծվի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Այս մասին ՀՀ կառավարության մարտի 1-ին հրավիրված նիստում նշել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ընդգծելով, որ գործող համակարգում կա սկզբունքային խնդիր, այն է՝ բժշկական անձնակազմի...
Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, պաշտոնատար...
ՀՀ հատուկ քննչական ծառայության և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում մարտի 1-ին ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել Հակոբ Մելտոնյանը։ Կասկածանքը՝ ապօրինի զենք ձեռք բերել և պահել։ 50-ամյա Մելտոնյանի մեքենայի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ, փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտներով, նույն տրամաչափի 8...
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը զեկուցել է կենտրոնի կողմից 2017թ. իրականացված աշխատանքների, 2018թ. գործունեության հիմնական ուղղությունների և ծրագրերի վերաբերյալ:
Ալեքսանդր Խաչատուրյանը մասնավորապես ներկայացրել է կենտրոնի գործունեության գերակա ոլորտներում՝ հանրային կառավարման, կրթության, հարկային և մաքսային վարչարարության, իրավական, տուրիզմի, գյուղատնտեսության, տեղեկատվական և...