Երեք քաղաքացի խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից նշանակված տուգանքները վերանայելու հարցում: Ըստ դիմումատուների՝ իրենց բնակարաններում հին ջրաչափերը նորով փոխարինելուց հետո ընկերության աշխատակիցներն իրականացրել են  լաբորատոր փորձաքննություններ և հայտնաբերել  են արտաքին միջամտությամբ պայմանավորված խախտումներ: Պաշտպանին հասցեագրված բողոքներով քաղաքացիները հայտնել են իրենց անհամաձայնությունը լաբորատոր փորձաքննությունների արդյունքների և նշանակված...
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գարեգին Մելքոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Հանրապետության Նախագահը և Վրաստանի վարչապետը առանձնազրույցի ժամանակ քննարկել են հայ-վրացական երկկողմ հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Ողջունելով հյուրին՝ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում ուրախ են հյուրընկալելու բարեկամ Վրաստանից ժամանած պատվիրակություններին:...
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:  Ըստ նրա՝ նախագիծը քննարկման երկար ճանապարհ է անցել, դրանով հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելու քաղաքականությունն ու օրենսդրությունը համապատասխանեցվում է 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի ընդունած «Հաշմանդամություն ունեցող...
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային վերահսկողության շրջանակներում, կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը: Որպես բարձր ռիսկ ունեցող՝ բեռից իրականացվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության. արդյունքում կրծքամիսը մանրէաբանական սալմոնելա ցուցանիշով չի համապատասխանել սահմանված պահանջներին: Այն ենթակա է վերարտահանման կամ ոչնչացման: Սահմանային վերահսկողության շրջանակներում՝ 2018թ. փետրվար ամսվա...