ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի
գրասենյակը անհանգստացած է լրագրողների վրա հարձակումներով, որոնք շարունակվում են
Ուկրաինայում՝ նախկինում կատարված հարձակումներից հետո անպատժելիության պատճառով: Այս
մասին հայտարարել է Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդական առաքելության
նախագահ Մաթիլդա Բոգները՝ ներկայացնելով նոր զեկույց, որն ընդգրկում է 2019 թվականի
մայիսի 16-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածը։
Եվրոպայի
խորհրդի նախարարների կոմիտեն հրապարակել է Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական
դատարանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ վճիռների իրականացման
մասին զեկույցը, համաձայն որի այս ոլորտում իրականացված բարեփոխումները տևական արդյունավետություն
են ապահովել: Ըստ փաստաթղթի՝ 2010 թվականից ի վեր սահմանադրական, օրենսդրական և մի
շարք այլ էական բարեփոխումների գործընթացի մեկնարկից ի վեր ՄԻԵԴ-ում փակվել է 2073
գործ:...
Ռ․Քոչարյանի դիմումի հիման
վրա ՀՀ Սահմանադրական դատարանը 2019 թվականի սեպտեմբերի 4-ին կայացրել է որոշում Հայաստանի
Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի
2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանությանը հարցը որոշելու վերաբերյալ։
ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական
հետապնդումը բացառող հանգամանքներին, մասնավորապես՝...
Ամեն տարի, սեպտեմբերի 10-ին, նշվում է ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը: ՄԱԿ-ը նշել է, որ վերջին տարիներին ինքնասպանությունների աճ է նկատվում 15-25 տարեկան երիտասարդների շրջանում: Ավտոտրանսպորտային միջոցներով պատահարներից հետո ինքնասպանությունը երիտասարդների մահվան երկրորդ գլխավոր պատճառն է:
«Յուրաքանչյուր
40 վայրկյանում մեկ մարդ մահանում է ինքնասպանության հետևանքով: Յուրաքանչյուր...
Ազգային Ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրինագիծը: Հարցի քննարկման ժամանակ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել էր, որ գույքահարկն իրականում փաստացի վերին շեմի համար է փոխվում.