ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրեց այսօրվա անելիքների մասին: Վերջինս հայտնեց, որ ժամը 12:00-ից կսկսվեն քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողություններ, ժամը 17:00-ին երթ կիրականացվի Ֆրանսիայի հրապարակից,  իսկ 19:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք: «Մենք պետք է ի ցույց դնենք, որ մեր շարժումը վճռական, մինչև վերջին վայրկյաններն...
Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտնեց, որ ինքը չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Գագիկ Ծառուկյանը նշեց, որ սատարելու է ժողովրդի կողմից առաջադրված թեկնածուին, որը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանը: «Մենք ամբողջ թիմով, մեկ մարդու պես՝ ձայնը տալու ենք ժողովրդի ներկայացրած թեկնածուին»,- հայտնեց...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Հրազդանի կիրճում հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը, մահվան հանգամանքները: 2018թ. ապրիլի 26-ին՝ ժամը 09:50-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Հրազդանի կիրճում տղամարդու դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի...
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 26-ի երեկոյան շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո, շարունակում է խորհրդակցությունների շարքը ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։ Ա․ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ Կարեն...
Քիչ առաջ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ՀՀԿ խմբակցության նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Վերջինիս խոսքերով խմբակցությունը մինչև քվեարկությունը կորոշի, թե առաջադրված թեկնածուներից ում օգտին է քվեարկելու: Նշենք, որ նախքան հանդիպումը ՀՀԿ խմբակցության անդամները հանդիպել են Սերժ Սարգսյանի և...