Այսօր ավազակային հարձակում է տեղի ունեցել HSBC բանկի Կոմիտասի մասնաճյուղի վրա: Ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է: Որից հետո  հափշտակել է գումար ու դիմել փախուստի, սակայն ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է նրան վնասազերծել: Մանրամասները՝ տեսանյութում: https://youtu.be/mko-UR8K5so
Դիմումատուները՝ Աննագի Բահադուրոգլու Հաջիբեյլին և Ինթիգամ Կամիլոգլու Ալիևը, ազգությամբ ադրբեջանցի են, ծնվել են համապատասխանաբար 1955 և 1962 թվականներին։ Հաջիբեյլին ապրում է Ադրբեջանի Բաքու քաղաքում, իսկ Ալիևը՝ Աբշերոն մարզում։ Դիմումատուները քաղաքացիական հասարակության ակտիվիստներ և իրավապաշտպաններ են։ Գործի շրջանակներում Դիմումատուները բողոքել են, որ իրենց չեն թույլատրել անդամակցել Ադրբեջանի Հանրապետության Փաստաբանների պալատին և մերժել են իրենց ներկայացրած դիմումներն այն հիմքով, որ վերջիններս հրապարակայնորեն քննադատել են իրավաբան մասնագետների ընթացիկ վիճակն իրենց երկրում։ 2005...
Դիմումատուն՝ Ֆաթիհ Թաշը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1979 թվականին և ապրում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Գործերը վերաբերում են Դիմումատուի ներկայացրած երկու բողոքին՝ երեք գիրք հրատարակելու պատճառով իր դեմ քրեական գործ հարուցելու որոշմանը։ 2008 թվականի սեպտեմբերի 9-ին և 29-ին Դիմումատուն երկու բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Համապատասխան ժամանակաշրջանում նա հանդիսացել է «Aram Basım ve Yayıncılık» կոչվող հրատարակչության սեփականատեր և գլխավոր խմբագիր։ Առաջին գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել...
ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը սկսել է ստորագրահավաք՝ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրման համար անհրաժեշտ պայմանն ապահովելու համար: Հանրապետական կուսակցությունը երեկ պատրաստակամություն հայտնեց սատարել այն թեկնածուին, որին կառաջադրի խորհրդարանի պատգամավորների 1/3-ը, այսինքն՝ վարչապետի պաշտոնում առաջադրման համար անհրաժեշտ է առնվազն 35 պատգամավորի ստորագրություն:  Լրագրողների հետ զրույցում խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ...
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Էմիլ Բաբայանի թեկնածության հարցը: ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածույին ներկայացրեց ՀՀ պետաիրավական և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը: Վերջինս ներկայացնելով Էմիր Բաբայանի թեկնածությունը, նշեց, որ նա 2006 թվականից սկսած իր հետ ներգրավված է եղել ՄԻԵԴ-ում Հայաստանի շահերը ներկայացնելու...