Այսօր ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ՍԴ անդամի ընտրություններում առաջադրված Էմիլ Բաբայանը 51 կողմ և 3 դեմ ձայնով չընտրվեց: «Այսպիսով ՍԴ դատավոր չի ընտրվել», - ԱԺ ամբիոնից հայտարարեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը՝ նշելով, որ անվավեր քվեաթերթիկ չի եղել: Հավելնք, որ  ՍԴ անդամն ընտրվում է ԱԺ պատգամովորների ընդհանուր թվի 3/5-րդով, այսինքն՝ ընտրվելու...
Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Սիվիլնեթ»-ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Այս մասին հայտնում է ՔԿ դեպարտամենտը: Ըստ քրեական գործի տվյալների՝ «Սիվիլնեթ»-ի լրագրող Անի Գրիգորյանից 2018 թվականի ապրիլի 21-ին ոստիկանությունում ահազանգ է...
Մայիսի 4-ին, ժամը 01.10-ին սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր Արտյոմի Գասպարյանի (ծնված 1998թ., 2017-1 զորակոչ, Նաիրիի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի...
Դատախազությունը 2018թ. ապրիլի 13-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում քաղաքական անհնազանդության գործողությունների լուսաբանման ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 17 դեպք է արձանագրել: Ինչպես նշված է տարածված հաղորդագրության մեջ, դրանցից 12-ը՝ 14 լրագրողի վերաբերյալ, իրենց նկարագրությամբ պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշներ: Դատախազության ստորաբաժանումների կողմից ոստիկանությանը, նախաքննական մարմիններին հանձնարարվել է քրեադատավարական կարգով...
Առարկայական ծրագրերի և չափորոշիչների պահանջների կատարումն ապահովելու նպատակով կրթության և գիտության նախարարությունը դիմում է ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ մինչև ուսումնական տարվա ավարտը բաց թողնված դասաժամերը լրացնելու համար: Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»`...