Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արմեն Բաբայանն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին է ներկայացրել  պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում:  «Հարգելի պարոն Բաբլոյան, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակարգի 154-րդ և 155-րդ հոդվածներով, Ձեզ եմ ներկայացնում իմ հրաժարականը»,-նշված է նրա դիմումի մեջ։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մայիսի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 15 իրավախախտում, 2-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:...
Օտարերկրյա կալանավորված անձինք կամ դատապարտյալները, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրվում է ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն: Որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 1-ից: Արդարադատության նախարարությունը հայտնում է,...
Այսօր  Երևանի  ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում կրկին հետածգվեց  «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի  քրեական գործով դատական նիստը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: Դատարան չէին բերվել...
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ով հանդիսանում է ՄԱԿ-ի գլխավոր պաշտոնակատար անձ, մայիսի 9-ին կոչ է արել բոլորին հիշել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին։ Նա հիշեցրել է ֆաշիստների կատարած հանցագործությունների մասին և նրանց դեմ պայքարող Խորհրդային Միության հսկայական կորուստների մասին։ «Եկեք հարգենք նրանց հիշատակը, ովքեր Խորհրդային Միության ժամանակաշրջանում պայքարել են նացիստների դեմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմը զոհերի մեծագույն քանակով ռազմական ամենաուժեղ դիմադրությունն է եղել։...