Գարեգին Չուգասզյանին ազատությունից զրկելու առաջին օրից սկսած, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, իրականացվում են պարբերական այցեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցերի ընթացքում յուրաքանչյուր անգամ տեղի է ունենում առանձնազրույց Գարեգին Չուգասզյանի հետ, ստուգվում են պահման պայմանները, նրա առողջական վիճակն ու համապատասխան փաստաթղթերը` հաշվի առնելով հացադուլի մեջ գտնվելու հանգամանքը: Վերջին այցի ժամանակ՝ մայիսի 10-ին,...
Րապեներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ կառավարության շենքում մեկնարկեց կառավարության առաջին նիստը, որը դռնբաց է և լրատվամիջոցները հնարավորություն ունեն հետևելու դրան: Նիստի օրկարգում դրված է 13 հարց: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի միջոցով ցուցադրել է նաև կառավարության շենքում գտնվող իր աշխատասենյակը: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2040478406272544/
Այսօր քննարկման է դրվել «Փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման ընթացակարգը  սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության ու բժշկական տեխնոլոգիաների և իրավաբանական վարչությունների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից: Առաջարկվող...
Legalinfo.am-ը զրուցել է իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանի հետ։ -Պարոն Սիմոնյա՛ն, Դուք հետազոտում եք անցումային հասարակությունների և պետությունների ներսում ընթացող գործընթացների օրինաչափությունները։ Ուստի ի՞նչպես կմեկնաբանեք այսօր հայաստանյան հասարակության առկա վիճակը։ -Մի կարգից մեկ այլ կարգի յուրաքանչյուր անցում մի քանի ձևով կարող է դրսևորվել՝ սահուն, արագացումներով և գերարագ։ Այդ անցումներում որոշիչը ժամանակն...
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու վերաբերյալ: Հրամանագրում ասվում է՝ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արթուր ՎԱՆԵՑՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: