ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Այս մասին հողորդել է ՀՀ ԱՆ Կապերի և հասարակայնության բաժինը։ Նախարարը կարևորել է Միացյալ Թագավորության հետ փոխգործակցությունը և նշել, որ Հայաստանում վերջերս տեղի ունեցած իրողությունները համախմբված և համաձայնեցված հունով...
Այսօր ևս մի շարք քաղաքացիներ հավաքվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց և պահանջում են  քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Նշենք, որ մի շարք քաղաքացիներ իրենց բողոքի ակցիայի շրջանակներում մտել են Երևանի քաղաքապետարանի շենք: Քաղաքացիները բողոքում են Երևանի Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում հատված ծառերի համար, պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու արձակումը։ «Ելք»...
Հարգելի պարոն ԴԱՎԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր 15.05.2018 թվականի ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով քաղաքական կալանավորների հարցին` պաշտոնապես հայտարարեց, որ այն քրեական գործերով, որտեղ չկան զոհեր, տվյալ գործով անցնող և կալանքի տակ գտնվող անձինք ենթակա են ազատ արձակման: Գտնում եմ, որ ՀՀ Վարչապետի սույն պաշտոնական հայտարարությունն ուղղակի վերաբերելի է այն...
Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր պետք է կայանար Սարի թաղի բնակիչներ Սարգիս Արաբաջյանի և Կարեն Վանոյանի գործով հերթական դատական նիստը, սակայն դատավորը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում էր գտնվում: Ամբաստանյալների շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով: ՊաշտպանԼիպարիտ Սիմոնյանը հայտարարեց, որ այսօր նախատեսում էր միջնորդություն ներկայացնել...
Ուկրաինան Արդարադատության միջազգային դատարան է ուղարկել փաստաթղթեր և նյութեր, որոնք վկայում են Ռուսաստանի Դաշնության ներգրավվածության մասին՝ Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում տեղի ունեցած ռմբակոծման մեջ։ Օրեր առաջ Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) ղեկավար Վասիլի Գրիցակը հայտարարել է, որ երկրի ներսում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի հատուկ ծառայությունը ակտիվ աշխատանքներ է իրականացրել՝ այդ ռազմական գործողություններին ՌԴ Զինված ուժերի ներկայությունը և մասնակցությունն ապացուցելու համար։ Նա հաստատել է, որ Ուկրաինան նյութեր և փաստաթղթեր է...