ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործությունների կատարման համար ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկում պատիժ կրած դատապարտյալ Դավիթ Խաչատրյանը նույն հիմնարկի դատապարտյալ Գևորգ Արսենյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս:
Այսպես, դատապարտյալներ Դավիթ Խաչատրյանն ու Գևորգ Արսենյանը 2017թ.-ի մայիսի 23-ից...
Քիչ առաջ Ժիրայր Սեֆիլյանի աջակիցները երթով շարժվեցին վճռաբեկ դատարան։ Նշենք, որ ոստիկանությունից գրություն էր ուղարկվել, որ ծանրաբեռնվածության պատճառով ուղեկցող գումարտակը չի կարողացել Սեֆիլյանին և մյուս խներին բերել դատարան։
Հիշեցնենք, որ այսօր վերաքննիչ դատարանում պետք է տեղի ունենար Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը, սակայն ամբաստանյալները չէին բերվել դատարան, ինչի պատճառով...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրով՝ Իշխան Կարապետյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից:
Մայիսի 29-ին հայտնել էինք, որ ժամը 00.03-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1991 թ. ծնված Ս. Ս.-ն և հայտնել, որ նախկին ընկերը՝ 1983 թ. ծնված Ա․Կիրակոսյանը, բակում կրակել է իր ավտոմեքենայի ուղղությամբ և մեկ այլ ավտոմեքենայով հեռացել, իսկ կրակված պարկուճներն իր մոտ են:
Մեկնած օպերատիվ խումբը...
Հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության, Տարածքային նախարարության, Գյումրու և Աշտարակի զբաղվածության տարածքային կենտրոնների, Հայկական Կարիտաս կազմակերպության և iMigrantArmenia.EU նախագծի ներկայացուցիչները 2018թ. մայիսի 21-25-ը աշխատանքային այցով գտնվել են Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։
Այցելության ընթացքում պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Մոլդովայի հանրապետության զբաղվածության գործակալության գրասենյակի, Մոլդովայի սփյուռքի...