Հուլիսի 21-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 90-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձորում։ Վարորդը՝ 28-ամյա Արմեն Մինասյանը, մեքենայում բռնկված հրդեհից այրվել եւ տեղում մահացել է: Կատարվում է քննություն։
Հուլիսի 23-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցավ մի խումբ ծառայողների՝ կրծքանշաններով պարգևատրման արարողությունը: ՀՀ սահմանադրության օրվա կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամանով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանի միջնորդությամբ ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար 18 ծառայող պարգևատրվեց «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով,...
Հուլիսի 23-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:Նիստի ընթացքում քննարկվել են առանձին հանցատեսակների և մասնավորապես կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի, դրա շրջանակում դատախազական հսկողության արդյունքները, այդ գործընթացում առաջացող խնդիրները, պետությանը պատճառված վնասների հայտնաբերման, վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այս համատեքստում, նկատի ունենալով,...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք` Ա. Թ.-ն ու Ս. Թ.-ն, խոչընդոտել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը: Այսպես, 2018 թվականի ապրիլի 19-ին ՀՀ կառավարական...
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Երևան-Սիթի» սուպերմարկետի տարածքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։2018 թվականի հուլիսի 21-ին ահազանգ է ստացվել, որ դիմակավորված և զինված անձը Ավանի «Երևան-Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող տարադրամի փոխանակման կետից հափշտակություն է կատարել։ Անմիջապես դեպքի վայր...