Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի բնակչության բաժնի և Համաշխարհային բանկի կողմից հրապարակած նոր՝ մահացությունների մակարդակի մասին զեկույցի, 2017 թ.-ին 15 տարին չլրացած 6.3 միլիոն երեխա է մահացել կամ յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ՝ 1 երեխա հիմնականում կանխարգելելի պատճառներից:Այս մահերի մեծամասնությունը, այն է՝ 5.4 միլիոն, տեղի են ունենում կյանքի առաջին...
Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի սեփականազրկման գործընթացին։ Մասնավորապես՝ Դիմումատուները բողոքել են սեփականազրկման հետևանքով իրենց պատճառված նյութական վնասը փոխհատուցելու պահանջի վերաբերյալ իրենց ներկայացրած հայցը մերժելու որոշման մասին։
Դիմումատուները՝ Լյուդմիլ Կոպանկովը, Միրոսլավ Կոպանկովը, Ստանկա Կոպանկովան և Ստանիսլավ Կոպանկովը, ազգությամբ բուլղարացի են, ծնվել են համապատասխանաբար 1941, 1974, 1941 և 1967 թվականներին։ Դիմումատուները բնակվում են Բուլղարիայի...
Նոյեմբերի 14-16-ին Երևանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովը:
Համաժողովը տեղի կունենա ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո. կներկայացվեն երկրի էներգետիկ ոլորտի հեռանկարները, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի բացահայտելու միջազգային համագործակցության ներուժը: Այն կծառայի որպես հարթակ քննարկելու համար նոր հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ ոլորտի առջև ծառացած մարտահրավերները:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ռեսուրսների զարգացումն ունի մեծ կարևորություն երկրի էներգետիկ անվտանգությունը բարձրացնելու առումով: Միևնույն ժամանակ երկրում կա արևային, հիդրո, քամու և երկրաջերմային աղբյուրների հսկայական չօգտագործված ներուժ:
Համաժողովին կմասնակցեն ներդրողներ Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ավստրիայից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից՝ տեղում ծանոթանալու ոլորտի ներդրումային հնարավորություններին:
«Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովը կազմակերպվում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) ու բրիտանական «Ինվեստ Ին Նեթվորք Լիմիթիդ» ընկերության (Invest In Network Limited) կողմից ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական աջակցությամբ:
2018թ. սեպտեմբերի 14-ին Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի մի բնակչի կողմից ՀՀ ոստիկանությունում ստացվել է հաղորդում՝ իրեն ընտրակաշառք առաջարկելու վերաբերյալ: Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հաղորդումը ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրազի փողոցում տվյալ քաղաքացուն են մոտեցել երկու կին, տեղեկացել սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում նրա մասնակցության վերաբերյալ և ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի...
ՀՀ դատախազության մարզային ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրությունների շրջանակներում շարունակվում են միջոցառումները նախորդ տարիներին աշնանացան սերմացու ցորենի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացում արձանագրված խախտումների, չարաշահումների բացահայտման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ:
Այդ շրջանակում ՀՀ Սյունիքի մարզում հարուցվել է 13 քրեական գործ՝ մարզի բազմաթիվ համայնքներում սեմացու ցորենի բաշխման...