ՀՀ քննչական կոմիտեի  Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ։ 2018 թվականի սեպտեմբերի 29-ին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել մանկահասակ երեխայի մահվան մասին, որի մարմնի վրա արտաքին զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր։ Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է փոքրիկի՝ կյանքի հետ...
Ուկրաինայի իրավապաշտպանները Հաագայի Միջազգային քրեական դատարան տեղեկություններ և փաստաթղթեր են ներկայացրել՝ Դոնբասի ժամանակավորապես օկուպացված տարածքներում իրականացվող սեռական բնույթի հանցագործությունների վերաբերյալ: Մասնավորապես՝ Միջազգային քրեական դատարանի Դատախազությանն են փոխանցվել Ուկրաինայի արևելքում սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հաճախակի տեղի ունեցող հանցագործությունների մասին վկայող փաստաթղթային ապացույցները։ Երեք տարվա ընթացքում իրավապաշտպանների և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ ծավալված գործունեության արդյունքում հայտնաբերվել է սեռական...
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպումների ժամանակ։  ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կիսել է համանախագահների մտահոգությունները՝ վերջերս կողմերի կատարած հայտարարությունների և...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 61-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ: Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:2018թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքում Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչից ահազանգ է...
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի 12-ին Ռուսաստանը մեկնաբանություններ և դիտողություններ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ իր դեմ Ուկրաինայի ներկայացրած հայցի վերաբերյալ։ Ավելի վաղ հայտարարվել է, որ այս տարվա հունիսի 12-ին Ուկրաինան հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Միջազգային դատարան՝ «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի և «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի...