«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու համար պատասխանատվություն նախատեսող՝ 482-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման դեպքում հնարավոր ծանրացնող հանգամանքների նախատեսման և դրանք օրենսդրական ամրագրման հրամայականով:
Նախագծով առաջարկվող փոփոխությամբ Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը կխմբագրվի, որով կսահմանվի, որ Օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցների ծախսերի նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պետական մարմնի ղեկավարի, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից։ Բացի այդ, պետական մարմնի ղեկավարի իրական ակտով սահմանվելու է...
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի տեսակապի միջոցով դատական նիստերին մեղադրյալների մասնակցությունն այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է հասարակական կարգի, առողջության կամ վարույթի մասնավոր մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության կամ հանցագործությունների կանխման կամ ողջամիտ ժամկետում դատական քննության ապահովման կամ վարույթի մասնավոր մասնակցի ցուցմունքի արժանահավատության ապահովման համար։
2025 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել զինապարտ քաղաքացիների ծանուցման նոր կարգը։ Փոփոխությունը նպատակ ունի բարձրացնել ծանուցման գործընթացի արդյունավետությունը և ապահովել քաղաքացիների ժամանակին ու պատշաճ իրազեկումը։
Քաղաքացու առաջնային ծանուցումն իրականացվում է պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցագիրն ուղարկելու միջոցով, որին քաղաքացին կարող է...
««Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է ՀՀ պետական այլ մարմիններում կոչումով ծառայության ստաժը հաշվարկել Պրոբացիայի ծառայությունում հերթական կոչում շնորհելու համար ծառայության ստաժը հաշվարկելիս, ինչպես նաև Պրոբացիայի ծառայողների, որպես խրախուսանք հնարավորություն ընձեռնել շնորհելու զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից 1...