Վերլուծությունը՝ «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակի իրավաբան Ռուզաննա Հարությունյանի Ե´վ ՀՀ իրավական համակարգի մաս կազմող միջազգային իրավական աղբյուրներում, և´ ներպետական իրավական աղբյուրներում առկա չէ ընդհանրական արգելք մասնավոր անձանց համար՝ անձին կամ անձին սեփականության իրավունքով պատկանող օբյեկտները գաղտնի  ձայնագրելու/տեսաձայնագրելու: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) և...
Ազգային դատարանի կողմից ընդունված դատական ակտը պետության իշխանական լիազորությունների արտահայտումն է, և հետևաբար՝ դրա գործունեության շրջանակը սահմանափակվում է այն պետության սահմաններով, որում այն ընդունվել է: Սակայն, միջպետական հարբերությունների միջազգայնացման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում ստեղծել գործիքներ տարբեր պետությունների կողմից ընդունված դատական ակտերի «շարժունակությունը» այլ պետություններում ապահովելու համար: Այսպես, դատական ակտը՝ որպես մեկ...
Աշխատանքային իրավահարաբերությունները, որպես կանոն, առաջանում և կանոնակարգվում են աշխատանքային պայմանագրերի հիման վրա:  ՀՀ աշխատանքային օրենսդրությունը, աշխատանքային իրավահարաբերությունների գործողության ժամկետի հիմքով, տարբերակում է աշխատանքային պայմանագրերի երկու տեսակ՝ անորոշ և որոշակի ժամկետով կնքվող: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը կնքվում է՝ անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության...
Նազելի Թովմասյան ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, մագիստրանտ   Ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հարաբերակցությունը բավականին բարդ և մասամբ հակասական խնդիր է միջազգային իրավունքում: Տարածքը պետության հիմնական հատկանիշներից մեկն է՝ բնակչության և հանրային (պետական) իշխանության հետ միասին, իսկ սեփական «ճակատագիրը» որոշելու  իրավունքը ժառանգաբար պատկանում է յուրաքանչյուր մարդու: Ներկայում ողջ աշխարհում բազմաթիվ զինված ընդհարումների հիմքում ընկած...
Այն ժամնակ, երբ մարդիկ սկսել են ապրել որոշակի խմբերով, սոցիալական կոնֆլիկտների հավանականություն է եղել և դրանց լուծման որոշակի մեխանիզմների անհրաժեշտություն է եղել: Ժամանակի ընթացքում հղկելով այդ մեխանիզմները՝ մենք արդենք այսօր դրանք տիտղոսավորում ենք դատավարություն, դատ անվանումներով, բնականաբար, նրանք այլ են եղել նախկինում, բայց երևույթը գոյություն է ունեցել: Այսպիսով, դատավարությունը՝ որպես...