Ազգային դատարանի կողմից ընդունված դատական ակտը պետության իշխանական լիազորությունների արտահայտումն է, և հետևաբար՝ դրա գործունեության շրջանակը սահմանափակվում է այն պետության սահմաններով, որում այն ընդունվել է: Սակայն, միջպետական հարբերությունների միջազգայնացման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում ստեղծել գործիքներ տարբեր պետությունների կողմից ընդունված դատական ակտերի «շարժունակությունը» այլ պետություններում ապահովելու համար: Այսպես, դատական ակտը՝ որպես մեկ...
Վերլուծությունը՝ «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակի իրավաբան Ռուզաննա Հարությունյանի Ո՞րքան ժամանակաշրջանի համար և ե՞րբ կարող է պահանջվել արտաժամյա աշխատաժամանակի համար վարձատրություն: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝   Հայցային վաղեմություն չի տարածվում աշխատողի պատվի և արժանապատվության պաշտպանության, աշխատավարձի, ինչպես նաև աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջներով: ՀՀ...
Դատարանում երեխայի լսված լինելու իրավունքի օրենսդրական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում Գոհար Ա. ԳևորգյանփաստաբանԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հայցորդՏարոն Վ. Սիմոնյանիրավ. գիտ. թեկնածու, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի ասիստենտ  Բանալի բառեր՝ երեխայի իրավունք, լսված լինելու իրավունք, երեխայի լավագույն շահ, հայացքները ձևակերպելու ունակություն, հայացքները ազատ արտահայտել և այլն: Հայաստանի Հնարապտությունը՝ որպես...
Աշխատանքի դիմաց չնչին վարձատրություն, հարկադիր աշխատանք, մուրացկանություն, ստրկություն կամ ստրկությանը նմանվող վիճակ, որը մեկ բառով անվանում են աշխատանքային թրաֆիքինգ: ՀՀ օրենսդրությամբ աշխատանքային թրաֆիքինգը որպես հասկացություն առանձնացված չէ, օգտագործվում է մեկ հասկացություն՝ մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում, որը ներառում է շահագործման հետևյալ ձևերը՝ հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը նմանվող...
Աշխատանքային իրավահարաբերությունները, որպես կանոն, առաջանում և կանոնակարգվում են աշխատանքային պայմանագրերի հիման վրա:  ՀՀ աշխատանքային օրենսդրությունը, աշխատանքային իրավահարաբերությունների գործողության ժամկետի հիմքով, տարբերակում է աշխատանքային պայմանագրերի երկու տեսակ՝ անորոշ և որոշակի ժամկետով կնքվող: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը կնքվում է՝ անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության...