«Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի ա կետը սահմանում է միջազգային պայմանագրի հասկացությունը՝ «պայմանագիր» նշանակում է պետությունների միջև գրավոր ձևով կնքված և միջազգային իրավունքով կարգավորվող միջազգային համաձայնություն, անկախ նրանից, այդ համաձայնությունը պարունակվում է մեկ կամ երկու, կամ միմյանց հետ կապված մի քանի փաստաթղթերում, ինչպես նաև անկախ...
Հունվարի 14-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: Նորընտիր խորհրդարանի անդրանիկ նստաշրջանի բացման առթիվ պատգամավորներին շնորհավորանքի եւ ողջույնի խոսք են հղել Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ...
Սույն թվականի հունվարի 10-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) կայացրեց ՍԴԱՈ-1 աշխատակարգային որոշումը՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնադիր փաստաթղթում՝ Հռոմի ստատուտում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով՝ նշված գործն ընդունելով քննության։ Այդ որոշմանը նախորդել էր Կառավարության՝ 29 դեկտեմբերի 2022 թվականի N 2097-Ա որոշումը, որի առաջին...
Նախագծով նախատեսվում է հստակեցնել Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության շրջանակը՝ հնարավորությու տալով վերահսկողություն իրականացնել նաև տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում` տեխնիկական կանոնակարգերով, տեխնիկական անվտանգության նորմերով, կանոններով և հրահանգներով սահմանված դեպքերում և կարգով: ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) վերահսկողություն...
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 25-ից Երևան քաղաքի Կիևյան («SAS» սուպերմարկետի մոտ) և Սեբաստիայի («Մալաթիա Մոլ»-ի մոտ) փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Կիևյան և Սեբաստիայի փողոցների նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ և...