ՄԱԿ-ի փորձագետներն Ուկրաինայի մի քանի շրջաններում ուսումնասիրություններ են իրականացրել և նոր զեկույց են ներկայացրել, որի համաձայն՝ այսօր երկրի ժողովրդի համար առավել սուր խնդիրներ են հանդիսանում աղքատությունը, գործազրկությունը, կոռուպցիան, հարբեցողությունը և թմրամոլությունը: ՄԱԿ-ի փորձագետներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են Ուկրաինայի արևելքում հակամարտության արդյունքում առավել տուժած շրջանների վրա: Բնակչության հետ իրականացված հարցումների...
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը 2018 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը Վաշինգտոնում մասնակցել է «Իրավունքի, արդարադատության և զարգացման շաբաթ» միջազգային համաժողովին, որը կազմակերպել էր Համաշխարհային բանկը: Համաժողովի ընթացքում Վիգեն Քոչարյանն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական ոլորտներում իրականացված և նախատեսվող բարեփոխումների ծրագրերը, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանում Կայուն...
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը եւ հանձնաժողովի անդամ Գեւորգ Պետրոսյանը նոյեմբերի 8-ին հանդիպել են ՄԱԿ-ի խաղաղ հավաքների եւ միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ պատվիրակությունն այցելել է Հայաստան խաղաղ հավաքների եւ միավորումների ազատության իրավունքի...
ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցները բացասական են ազդում միջազգային առևտրի ոլորտի վրա և դանդաղ գործողության ռումբ են հանդիսանում՝ ԱՀԿ ռեժիմի ներքո: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի և Իրանի նկատմամբ, ինչպես նաև՝ մաքսատուրքեր է սահմանում Եվրամիության և Չինաստանի համար` Կոնգրեսում ընտրություններին առնչվող և ներքին քաղաքական այլ խնդիրներ լուծելու համար: «Թվում է, թե որքան շատ է թեժանում ԱՄՆ-ում քաղաքական պայքարը, այնքան ԱՄՆ-ն ավելի կատաղի քաղաքականություն է...
 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է Միջազգային օմբուդսմանների ինստիտուտի և Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի կողմից Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կազմակերպված խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների գործունեությանը նվիրված համաժողովին։ Դանիայի խոհրդարանական օմբուդսմանի աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել աշխարհի տարբեր երկրներից: Համաժողովին քննարկվել է խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների աշխատանքների կատարելագործման ուղղությունները, մարտահրավերները: Քննարկվել են...