ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը երեկ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է հրադադար հաստատել Սիրիայի հյուսիսում՝ թույլ տալու համար քրդական ուժերին դուրս գալ տարածքից։ «Այսօր Միացյալ Նահանգները և Թուրքիան պայմանավորվեցին Սիրիայում զինադադարի մասին», - ասել է Փենսը Թուրքիայի մայրաքաղաքում կայացած ասուլիսի ժամանակ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 8-9 Մոսկվայում մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները եվրասիական հարթությունում. օմբուդսմանների լավագույն փորձի փոխանակում» խորագրով համաժողովին։ Միջազգային համաժողովը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի կողմից՝ նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին և ՌԴ Սահմանադրության 25-ամյակին: Արման Թաթոյանն իր ելույթում ընդգծել է ՌԴ հանձնակատարի հետ համագործակցության բարձր մակարդակը և ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում նրա հետ համատեղ աշխատանքը: Համաժողովին մասնակցել են Ռուսաստանի, Իրանի, Հունաստանի, Սերբիայի,  Ալբանիայի և այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների, ինչպես նաև միջազգային և դիվանագիտական կառույցների,...
Կոնվենցիայի թիվ 15 Արձանագրությամբ՝ ներպետական պաշտպանության միջոցների սպառման շրջանակներում կայացված վերջնական ներպետական որոշումից հետո Դատարան դիմում ներկայացնելու ժամկետը 6 ամսից կրճատվում է 4 ամիս: Այս նոր չորսամսյա ժամկետն ուժի մեջ Է մտնում 2022 թ. փետրվարի 1-ից: Այնուամենայնիվ, այն կիրառվում է միայն այն դիմումների...
Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիր Աբդուլլահ Օջալանը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ընդդեմ Հունաստանի՝ 1999 թվականի փետրվարին իրեն թուրքական իշխանություններին հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է «РИА Новости» ռուսական տեղեկատվական գործակալությունը` հղում անելով հունական «To Vima» թերթին։ ՄԻԵԴ-ին ուղղված դիմումում Օջալանը փաստաբանների միջոցով նշել է,...
Արհեստական ​​ինտելեկտը պատրաստ է հանդես գալ դատարանում։ Այս առաջին փորձարկումը կանցկացվի փետրվարին Բրիտանիայում։ Աշխարհի առաջին ռոբոտ-իրավաբանը կաշխատի իր վստահորդի հետ սմարթֆոնով և նրան ականջակալների միջոցով կհուշի, թե ինչ պետք է ասի վերջինս իր պաշտպանության համար: Շատ երկրներում դատարաններում արգելված են համացանցին միացված հեռախոսներն ու սարքերը: Դրա համար...