2018թ. հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին են ստացվել ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի կողմից ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված գրության հիման վրա նախապատրաստված նյութերն այն մասին, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում, ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից կատարվել են չարաշահումներ:  Կոտայքի մարզի...
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:
Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում անցկացված ծառայողական քննության նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ: Այսպես, ծառայողական քննության նյութերում առկա են փաստական...
Սահմանադրական դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 30-ին ընդունել է ՍԴ-1432 որոշումը, որի ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետը։ ՀՀ հողային օրենսգրքի  102-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է․ «Հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարում են...
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին «Սարի Թաղի» դեպքերով հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման հիմնավորվածությունը պարզելու, օրինականությունը ստուգելու և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցով: 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքի «Սարի Թաղ» թաղամասում անհայտ անձանց կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնությունների բացահայտման կարևորությանը...