Վարչական Իրավախաղտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի Հոդված 154-ը սահմանում է, որ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը (բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան) պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի...
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրել է մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները. համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 16.544 մլրդ դրամ, գյուղատնտեսականը՝ 23.8...
Մարտի 6-ին «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը հանդիսավոր կերպով ՀՀ ԱԻ նախարարությանը հանձնեց 2 միավոր FLIR 50 մակնիշի ջերմացուցիչ սարք: Դրանցից մեկը կտրամադրվի ԱԻ նախարարության Երևանի փրկարարական վարչության «Նաիրիտ գործարան» հատուկ հրշեջ ջոկատին, մյուսը՝ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման...
Մարտի 6-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին՝ դեպի Հրազդան ընթանալիս «Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենա է գլորվել ձորը:
Վարորդը` 1978 թ. ծնված Մակաբե Մանուկյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ամբաստանյալ Է. Թ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 2017թ.-ի հոկտեմբերին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղ մի խումբ ոստիկաններ բռնություն են գործադրել իր նկատմամբ և պատճառել մարմնական վնասվածքներ` պահանջելով խոստովանել իր կողմից չկատարած...