Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:
Մարտի 15-ին ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի քրեական հետախուզության ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել, Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ 2000թ. ծնված Գ.Պ-ին, ում շուրջ տարված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ վերջինս,
-փետրվարի 27-ին նույն քաղաքի բնակիչ՝ 1937թ. ծնված Ռ.Օ-ին պատկանող՝ Ազատամարտիկների 58 հասցեում տեղակայված խանութի ետնամասի դռան փականը բացելու միջոցով մուտք...
Մարտի 12-ից 16-ը Հայաստանում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի մոնիթորինգային խումբը, որն իրականացնում է ՏՀԶԿ 4-րդ փուլի գնահատում: Մասնավորապես, գնահատման են ենթարկվում հակակոռուպցիոն քաղաքականության, կոռուպցիայի քրեականացման, և կոռուպցիայի կանխարգելման գլուխները, դրանց պրակտիկ կիրառումը:
Գնահատման շրջանակներում 11 փորձագետներից կազմված մոնիթորինգի խումբը զուգահեռ...
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Էդգար Գևորգի Երեմյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:2018թ. մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ N զորամասի նորակոչիկ վարորդների հետ ուսումնական երթի ժամանակ, զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան Մատաղիսից-Մարտակերտ ավտոճանապարհի առաջին կիլոմետրում դուրս է եկել ճանապարհի...
Երևան քաղաքի ընդհանուր իրավասությունների դատարանի Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարությունը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:
Նիստի մեկնարկին ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի պաշտպան Նարինե Ռշտոնին դատարանին միջնորդեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխել կամ գրավով ազատել վերջինիս։ «2015 թ. Դեկտեմբերի 3-ից կալանքի տակ է՝ արդեն...