ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1982թ. ընդունած իր բանաձևում սեպտեմբերի 21-ը ճանաչել է Խաղաղության միջազգային օր: Այսպիսով՝ ամեն տարի սեպտեմբերի 21-ին նշվող այս տոնը, ներգրավելով միլիոնավոր մարդկանց, կոչված է մարդկությանը ստիպել ոչ միայն խորհել խաղաղության մասին, այլև հանուն դրա ինչ-որ բան անել:
ՄԱԿ-ը Խաղաղության միջազգային օրն
օգտագործում...
Իսրայելը ողջունում է երկրում դեսպանություն բացելու Հայաստանի կառավարության որոշումը: Այդ մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը:
«Իսրայել
Պետությունը ողջունում է Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի կառավարության
որոշումը: Այս որոշումը արտացոլում է նաև վերջին մեկ տարվա ընթացքում պետական հարաբերությունների
զգալի առաջընթացը: Դեսպանատան բացումը երկկողմ հարաբերությունների նոր...
Եվրամիության և Եվրախորհրդարանի ներկայացուցիչները
վերսկսել են բանակցությունները ԵՄ գլխավոր դատախազի թեկնածուների շուրջ: Նորաստեղծ
կառույցի ղեկավարի ամենահավանական թեկնածուներից է Ռումինիայի նախկին գլխավոր դատախազ
Լաուրա Կոդրուցա Կյովեշին: Նա համարվում է Ռումինիայում կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ,
երկրի հակակոռուպցիոն գործակալությունը նրա ղեկավարությամբ ավելի քան 1500 գործ է հարուցել,
այդ թվում ազդեցիկ պաշտոնյաների՝ ներառյալ նախագահի եղբոր դեմ:...
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում 63-ամյա Քրիստին Լագարդի թեկնածությանը՝ 394 կողմ, 206 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Այս մասին ասվում է Եվրամիության օրենսդիր մարմնի պաշտոնական կայքէջում:
Քվեարկությանը նախորդած բանավեճի
ընթացքում պատգամավորները քննարկել են հարցը, թե որքանով է Լագարդի թեկնածությունը
համապատասխանում այդ պաշտոնին:
Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին բացվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական, 74-րդ նստաշրջանը, որը կշարունակվի մինչև հաջորդ տարվա սեպտեմբերի 17-ը: Առաջիկա քննարկումների ուշադրության կենտրոնում 170-ից ավելի հարցեր են, որոնք ներառում են գլոբալ բոլոր խնդրիները՝ տարածաշրջանային սուր հակամարտություններից մինչև արդիականության հանգուցային տնտեսական, բնապահպանական և հումանիտար մարտահրավերները։