Այսօր քննարկման է դրվել «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացման հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
Ըստ ներկայացված նախագծի՝ ՀՀ-ում ներկայումս ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ կենտրոնացված հաշվառում չի իրականացվում: Ընտանիքում բռնության երևույթի տարածվածության, ծավալների և դրսևորման ձևերի մասին տեղեկատվությունը ձևավորվում...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝մարտի 19-ին Երևանում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի մարտի 19-ին` ժամը 15:10-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բանուկ հատվածում, խախտելով հասարակական կարգը, անտեսելով նշված վայրում գտնվող...
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս երեք պահաբաժինների անտառապահների:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացվել են...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութի ցուցափեղկից երկու հատ ժամացույց հափշտակած անձի ինքնությունը:Նախնական տվյալներով՝ 2018 թվականի մարտի 6-ին` ժամը 18:47-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևանի Հյուսիսային պողոտայում գործող խանութներից մեկի ցուցափեղկի վրայից...
Այսօր Շիրակի մարզի ընդհնուր իրավասության դատարանում, դատավոր Աշոտ Մանուկյանը հրապարակեց Գյումրիում սպանված 26-ամյա Արտյոմ Ադանալյանի գործով դատավճիռը: Գործով ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման:
Հավելենք, որ դատարանը բավարարել է տուժողի իրավահաջորդի քաղաքացիական հայցը, որի համաձայն Արթուր Մարտիրոսյանից հօգուտ Ռուզաննա Ադանալյանի բռնագանձել 3 միլիոն 549 հազար դրամ։
Հիշեցնենք, որ Արթուր Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել...