Մարտի 20-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել 1971 թ. ծնված Արսեն Մ.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է «Վոտխոզ» կոչվող վայրում՝ պատ շարելու ժամանակ ամրանի վրա ընկնելու հետևանքով: Նյութերի նախապատրաստման ընթացքում բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Կարեն Ալիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ մայիսի 30-ին իր տատի՝ Դիլիջան քաղաքի բնակչուհի Հասմիկ Ասատրյանի մահից հետո իր մոտ վերցնելով վերջինիս կենսաթոշակի ստացման բանկային քարտը, լռություն դրսևորելով և նրա մահվան լուրը չհաղորդելով համապատասխան մարմիններին, 4 ամիս շարունակ բանկոմատից գումարը կանխիկացնելու եղանակով, խաբեությամբ հափշտակել է...
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ելենա Լեոնենկոյի գլխավորած պատվիրակությանը:Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների քննչական կոմիտեների միջև  վերջին տարիներին ձևավորված համագործակցության մակարդակը, կարևորել միջազգային իրավական օգնության շրջանակներում քննչական հանձնարարությունների կատարման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ  իրականացվող  աշխատանքների...
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մարտի 20-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիյան Ըրլունին: Արդարադատության նախարարը շնորհավորել է դեսպանին Չինաստանի նախագահի վերընտրման կապակցությամբ և ընդգծել, որ հայ-չինական բարեկամությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Հանդիպման ընթացքում նախարար Հարությունյանը դեսպան Ըրլունի հետ քննարկել է իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելուն ուղղված...
Մարտի 19-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Ս.-ի անվամբ քաղաքացի Լ. Ա.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերվել են 5 հատ «B-8» դաջվածքով սպիտակ գույնի դեղահաբեր: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: