Սույն թվականի սեպտեմբերի 1-ից Ռուսաստանը մեկ ամսով կղեկավարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Այս մասին հայտարարվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։ «Սեպտեմբեր ամսվա ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը ռոտացիոն հիմունքներով փոխանցվում է ռուսաստանյան պատվիրակությանը», - ասվում է ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ։ Մինչ այդ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի...
Երևան քաղաքի դատախազության կողմից ներկայացված՝ պետական շահերի պաշտպանության հայցի բավարարման արդյունքում հնարավորություն է ստեղծվել վերականգնել կազմակերպության կողմից դեռևս 1996թ. պետությանը պատճառված ավելի քան 20 մլն դրամի վնասի վերականգնումը: 1996թ. դեկտեմբերին Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրության էր ենթարկել «Երևան Ինվեստ» պետական ձեռնարկության գործունեությունը, որի արդյունքում պարզվել էր, որ ձեռնարկության  մի...
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բրյուսելում մասնակցել է Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի (IOI) գլխավոր ասամբլեային։ Միջոցառմանը ներկա են եղել աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ու միջազգային հեղինակավոր կառույցների ղեկավարներ։ Նիստի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, «Օմբուդսմանը՝ որպես միջազգային հանձնառությունների երաշխավոր» խորագրի ներքո քննարկվել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը։ Ընդգծվել է օմբուդսմանի դերը տեղեկատվության մատչելիության ապահովման...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է նյութական և բարոյական վնասի համար 147 հազար եվրո գումարի չափով փոխհատուցում հատկացնել Չեչնիայից Սուլեյմանովների ընտանիքին: ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ռուսաստանի իշխանությունները խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք)։ Առաջին Դիմումատուն՝ Շոմսուդին Սուլեյմանովը, ծնվել է...
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ դատախազությունում հարուցված քրեական գործը։ Քրեական գործի նյութերի համաձայն՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը հաղորդում է ներկայացրել առ այն, որ ապրիլի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող...