ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով բացահայտվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը հանիրավի մեղադրվել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով մեղադրյալ Քյարամ Քալաշյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, Հատուկ...
Ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի...
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 214-րդ հոդվածի համաձայն՝ (…) Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորությունները ստանձնում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտման օրը: Այսօր՝ ապրիլի 9-ին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահը հրավիրել է նիստ, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Գագիկ Հարությունյանը բարձրագույն դատական խորհրդի անդամներին շնորհավորել է լիազորությունների ստանձնման կապակցությամբ և ընդգծել, որ...
Դիմումատուն՝ Արմեն Բադալյանն, ազգությամբ հայ է, ծնվել է 1976 թվականին և ապրում է Մեծամոր քաղաքում։ 2011 թվականի հունիսի 23-ին Դիմումատուն հայց է ներկայացրել Հայաստանի իշխանություններին՝ մեկ այլ անձի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։ Նույն թվականի հուլիսին հեռախոսազանգերի և հաղորդագրությունների փոխանակում է իրականացվել Դիմումատուի և քննիչի (Դիմումատուի ներկայացրած հայցի գործով նշանակված հետաքննության պատասխանատուի) միջև։ Հերթական հեռախոսային խոսակցություններից մեկի ժամանակ Դիմումատուն վիրավորել է...
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 212 հոդվածով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը: Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը: Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: Առանձնազրույցից հետո նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, ամփոփել հանդիպման արդյունքները...