Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ ԱՆ քերակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, Խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը, ինչպես նաև Նախարարության և դիտորդական խմբի այլ ներկայացուցիչներ: Նախարար Զեյնալյանը կարևորել...
Ավարտվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գոգավան-Պրիվոլնոյե սանիտարական կարանտինային կետի պետի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության...
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի մահվան հանգամանքները: 2018թ. մայիսի 22-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում որովայնի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանը: Նշանակվել է...
Հարկադիր կատարման ծառայությունը քննարկել և ամփոփել է  2018 թվականի 9 ամիսների գործունեության արդյունքները: Հրավիրված ընդլայնված կազմով աշխատանքային ամփոփիչ խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:  Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված օրակարգի, Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետը ներկայացրել է հաշվետու զեկույց՝ տարբեր բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում` պարզելու 2018թ.-ի ապրիլի 21-ին ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից փաստաբան Ավագ Լալայանի նկատմամբ բռնություն գործադրելու առերևույթ հանցագործության դեպքի բոլոր հանգամանքները: Հիշյալ դեպքը քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ...