Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր որոշում է ընդունել դատական համակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Որոշման մեջ ասվում է՝ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի...
Դիմումատուն՝ Վարդան Թեյմուրազյանն ազգությամբ հայ է, ծնվել է 1957 թվականին և ապրում է Երևանում։ Դիմումատուն գլխավորապես բողոք է ներկայացրել, քանի որ հայկական օրենսդրությունը ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցում չի ապահովել նրա հանդեպ վատ վերաբերմունքի և անօրինական կալանավորման համար։ 2005 թվականի ապրիլին Թեյմուրազյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցների վրա հարձակում գործելու պատճառով, և Դիմումատուն կալանավորված է եղել մեկ և կես ամիս ժամկետով։...
Քաղաքացի Մանվել Խաչատրյանը Վարչական դատարան է դիմել հայցադիմումով` խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ Ճանապարհային ոստիկանության որոշումը:  Հայցվորը դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել է, որ Ծառայության կողմից 2017 թվականի փետրվարի 21-ին կայացված վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1705752512 որոշմամբ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տույժի...
Այսօր քննարկման է դրվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով  սահմանվել է, որ պարտապանի գույքի վրա արգելանք դնելը չի խոչընդոտում պարտապանի կողմից իրականացվող հայտարարագրման գործընթացը՝ բացառությամբ այն դեպքի, երբ արգելանքը կիրառված է արտահանվող ապրանքի նկատմամբ: Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության...
Մարտի 14-ին կայացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև հասարակական կազմակերպությունների ներակայացուցիչները։ Քննարկվել են զինապարտների առողջական վիճակի պատշաճ հետազոտման, զինվորական հաշվառման գործընթացում նախազորակոչիկների, ինչպես նաև կարգապահական վարույթի ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Զորակոչիկների ծանուցման, զինվորական հաշվառման փաստաթղթերի տրամադրման, զորակոչի ընթացքում...