Այսօր քննարկան է դրվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի մասին»ՀՀ օրենքի նախագծը, որը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից: Անհրաժեշտությունը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը նախապատրաստելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 25-րդ(40-րդ փոփոխ.) հոդվածի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015...
Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հրաժարվել է մասնակցել բանակցություններին, որը պետք է կայանար այսօր` 12։00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Նիկոլ Փաշինյանը բանակցությունների սենյակում,  լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ  Կարեն Կարապետյանի  նրա նստատեղն այժմ զբաղեցնում է իր ուսապարկը և գլխարկը, քանի որ վերջինս չի եկել: Փաշինյանն ասաց, որ եթե ՀՀԿ-ականը...
Նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք,որ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:
Այսօր Երևանում չեն լինի խաղաղ անհնազանդության ակցիաներ, այս մասին երեկ Հանրապետության հրապարակում հայտնեց Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նշեց, որ ապրիլի 27-ին հանրահավաք տեղի կունենա Գյումրի քաղաքում, իսկ ապրիլի 28-ին Վանաձորում: Ապրիլի 29-ից գործողությունները Երևանում ու ողջ հանրապետությունում կվերսկսվեն ամբողջ ծավալով: Այսօրվա անելիքներին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ տեսանյութում: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2031599690493749/    
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների: Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող...