ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում վարույթ է ընդունվել դատապարտյալի կողմից քրեակատարողական հիմնարկի աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Նախնական տվյալներով՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկում պատիժը կրող 33-ամյա դատապարտյալը 2018թ. հուլիսի 30-ին դրսևորել է ագրեսիվ վարքագիծ և իր վերաբերյալ կազմված բնութագրի կապակցությամբ...
Դիմումատուները՝ Բոժիդար Պետրովիչը, Ալմա Կուզմանովիչը, Քրիստինա Պետրովիչը և Ժելկո Պետրովիչը, ազգությամբ մոնտենեգրացի են, ծնվել են համապատասխանաբար 1956, 1952, 1972 և 1980 թվականներին։ Դիմումատու Բոժիդարը բնակվում է Մոնտենեգրոյի Տիվատ քաղաքում, իսկ Դիմումատուներ Ալման, Քրիստինան և Ժելկոն՝ Կոտոր քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ ժառանգման իրավունքով իրենց հասանելիք ափամերձ հողատարածքը...
Սիրելի´ երեխաներ, Հարգելի´ ծնողներ, Այսօր՝ հունիսի 1-ին, մենք նշում ենք Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Մեզանից յուրաքանչյուրն ամեն օր իր աշխատանքով պետք է երաշխավորի երեխայի իրավունքների լիարժեք իրականացումը՝ առաջնորդվելով նրա լավագույն շահի սկզբունքով։ Երեխաների իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում՝ աշխատակազմում գործող Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի միջոցով։ Բոլորիս պարտքն է ամեն...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համաժողովի աշխատանքներին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը կառավարության համար առաջնահերթություն է: «Կա մի կարևոր նրբություն, թե ինչու ենք կարևորում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը. դա ոչ միայն պրակտիկ խնդիր է, մեր կարծիքով, այլ նաև՝ գաղափարական:...
Այսօր Դուշանբեում կայացել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների արդարադատության նախարարների խորհրդի 13-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:  Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ պետություններում իրավաբանական օգնության տրամադրման ոլորտում տեղեկատվության փոխանակման և պահպանման բնագավառում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, պատժի և քրեական պատասխանատվության այլ միջոցներ կիրառող մարմինների...