Արմավիրի մարզում արձանագրված թունավորման հետևանքով հոսպիտակացված 80 հիվանդից ժամը 12:00 դրությամբ Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում բուժումը շարունակում են 28-ը: Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Բաղրամյան տարածաշրջանում գործող «Հայաստանի հողեր» ՓԲ ընկերության մի  խումբ աշխատակիցների թունավորման դեպքի առթիվ։ 17.05.2018թ.-ին ահազանգ է ստացվել, որ «Սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում գործող «Հայաստանի հողեր» ՓԲ ընկերության մի  խումբ աշխատակիցներ: Պարզվել է, որ վերջիններս...
ՀՀ ոստիկանությունում գրանցվել էին հանցագործության մասին հաղորդումներ, համաձայն որոնց՝ քաղաքացիական հագուստով անձինք բռնություն են գործադրել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, ինչպես նաև վնասել նրանց գույքը: Այսպես.  - 2018թ. ապրիլի 26-ին ոստիկանության Էրեբունու բաժին է ստացվել <<Hraparak.am>> լրատվական կայքում զետեղված <<Քաղաքացիական հագուստներով անձինք մահակներով ծեծի են ենթարկել անչափահասների>> վերտառությամբ հոդվածն առ այն,...
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության արևելյան գործընկերության դեպարտամենտի ղեկավար Դիրկ Շուբելի գլխավորած պատվիրակությանը: Եվրամիության ներկայացուցիչը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը Հայաստանի նոր կառավարությանն աջակցելու հարցում: Նրա խոսքով, նախօրեին տեղի ունեցած Մարդու իրավունքների պաշտպանության թեմայով երկխոսությունն ու այսօր...
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ այսօր Գյումրիում տեղի ունեցած երկու անձի սպանության դեպքի առթիվ։Գյումրիի բժշկական կենտրոնից մայիսի 17-ին՝ ժամը 17:15-ին, ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձի դի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողների ինքնությունը, ովքեր հորեղբոր որդիներ են՝...