Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ոստիկանության բաժնի պետեր է նշանակել: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել Հայկ Թումանյանը: Նախկին պետը՝  Արթուր Մկրտչյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ: Նոր նշանակումներ են տեղի ունեցել նաեւ Արմավիրի եւ Արարատի բաժիններում: Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ է նշանակվել Դավիթ Սարգսյանը, իսկ Արարատի՝ Վահան Աղգաշյանը:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իր խորհրդականին: «Կրթական ոլորտի գերազանց մասնագետը միացել է ԿԳՆ-ում մեր թիմին։ Դիմավորե՛ք Գոհար Մամիկոնյանին՝ ԿԳ նախարարի խորհրդական։ Հ.Գ. Նշանակումներիս 75%-ը կանայք են։ Ու սա անում է մի մարդ, ով տանել չի կարողանոմ քաղաքականության մեջ սեռով պայմանավորված քվոտավորումը», -հայտնել է նա:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 25-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդի։ Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի շենքերից մեկի բակում աղմկելու...
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է իր օգնականին: «Ծանոթացեք վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական՝ Նելլի Վալտեր Սարգսյանին (Nelli Walter): Նելլին ավարտել է ԵՊՀ֊ի Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետը։ Այնուհետև ավարտել է Գերմանիայի Մյունխեն քաղաքի Լուդվիգ Մաքսիմիլիանս համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը։ Ստացել է տարվա շրջանավարտների 3֊րդ լավագույն դիպլոմը։ Ունի ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձ...
Այսօր հունիսի 5-ին ԱԺ-ում շարունակվում է 2017 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկումը: Այսօրվա նիստի օրակարգում են առողջապահության և սոցիալական ապահովության ծախսերը, նպաստներն ու թոշակները: Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ: