ԹՀանրապետական Դոնալդ Թրամփն այս շաբաթ, ամենայն հավանականությամբ, կդառնա ԱՄՆ երրորդ նախագահը, որին իմփիչմենթ է հայտարարվել, երբ դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը կներկայացնի մեղադրանքներ՝ կապված այն բանի հետ, որ նա հարկադրել է Ուկրաինային հետաքննություն անցկացնել իր քաղաքական ընդդիմադիր Ջո Բայդենի դեմ, գրում է Reuters-ը։
Թրամփին...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նոր ղեկավար Նաթան Պորտերին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Յուլյա Ուստյուգովան:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ ընթացիկ տնտեսական իրավիճակին և նշել, որ այս տարի կանխատեսվում է...
Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաջորդ շաբաթ կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի հաստատման հարցը:
«Ամերիկայի անվտանգության` Կրեմլի ագրեսիայից պաշտպանության մասին» օրինագծի հեղինակներից մեկը` Հարավային Կարոլինայից ընտրված hանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, ներկայացված առաջարկը բնութագրել է որպես «դժոխային պատժամիջոցների փաթեթ»: Նախաձեռնության համաձայն` պատժամիջոցների թիրախում...
Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեն քիչ առաջ որոշել է չորս տարով զրկել Ռուսաստանի Դաշնությանը միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից: «Ինտերֆաքս» գործակալության հաղորդագրության համաձայն՝ որոշումը միաձայն է կայացվել:
Reuters-ի տեղեկություններով՝ ռուսաստանցի մարզիկները զրկվում են օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնություններին մասնակցելու իրավունքից: Որոշման պատճառը Մոսկվայի Հակադոպինգային...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Աղայանն ու մյուսները՝ ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը, որով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է հայցվորներին վճարել ընդհանուր առմամբ 242.000 եվրո։ Գործը հարուցվել էր 22 դիմումների (Սերգեյ Աղայանի և 21 այլ հայցվորների դիմումների) հիման վրա՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դատարանը գործը քննել է Մարդու իրավունքների...