Պարտադիր ժամկետային զինծառայողի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին խնդրել է աջակցել որդուն լրացուցիչ հետազոտելու հարցում: Նա Պաշտպանին հասցեագրած բողոքով տեղեկացրել է, որ որդին ունի որոշակի առողջական խնդիրներ, ինչի կապակցությամբ ստացիոնար բուժման է ընդունվել Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ: Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ հոսպիտալում իրականացված հետազոտությունները բավարար չեն եղել որդու առողջական...
Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության, Մասիսի բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով, մարտի 16-ին, ժամը 11.00-ին, Երևան քաղաքի Պետական Մանկավարժական Համալսարանի հարակից տարածքից բերման է ենթարկվել 1972 թ....
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել« որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի գրասենյակի» պատվերով 2016-17 թթ. ընթացքում« «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի իրականացման շրջանակներում թույլ են տրվել չարաշահումներ: Պարզվել է« որ գրասենյակի և շինարարական մի շարք կազմակերպությունների միջև կնքվել...
Առավոտյան ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել և Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիա կատարող քաղաքացիներին կոչ է անում ապօրինի հավաքի մասնակից քաղաքացիներին հետևել օրենքով սահմանված իրենց պարտականությունների պատշաճ կատարմանը, չխոչընդոտել ոստիկանության իրավաչափ լիազորությունների իրականացմանը: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը. «Ապրիլի 20-ին առավոտից մայրաքաղաքում ապօրինի հավաքի մասնակիցները տարբեր խմբերով, հետևելով հավաքի կազմակերպիչների կողմից ավելի...
Ընթացիկ տարվա դեկտեմբերի 18-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Ուկրաինայի իշխանությունների միջև հանդիպում տեղի կունենա, որի ժամանակ կքննարկվի Ուկրաինայի հետ համագործակցության հետագա ճակատագիրը։ Հանդիպման ժամանակ պետք է քննարկվեն նաև Ուկրաինային հերթական ստանդարտ վարկ հատկացնելու վերաբերյալ կարևոր հարցերը։ Այս մասին հայտնել է ԱՄՀ մամուլի ծառայությունը: 2018 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ՝ Ուկրաինան...