Քաղաքացու կողմից լվացքի մեքենան մաքսային հսկողության գոտում ջարդելու, մի շարք լրատվամիջոցներով լուսաբանված դեպքի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ տեսանյութում լվացքի մեքենան ջարդող քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ Սեյրան Ռոլանդի Դեմիրճյանն է, ով, մաքսային ծառայության տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն, ունի սահմանահատումների և ներմուծումների պատկառելի փորձ: 2010-2017թթ. տվյալ անձը...
ՊԵԿ-ը հայտնում է, որ չշեղվելով որդեգրած սկզբունքներից, փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում իրականացվող հսկողական աշխատանքներն իրականացնում է բացառապես վերլուծությունների արդյունքում վեր հանված ռիսկային ցուցանիշների հիման վրա: Անհատ ձեռնարկատեր Հասմիկ Խաչատրյանը 2018թ.-ի փետրվար ամսից իրականացում է հանրային սննդի կազմակերպման գործունեություն ք.Երևան Տերյան 25 (Հյուսիսային պողոտա) հասցեում: Հարկ վճարողի կողմից իրականացված գործունեությունն...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 25.07.2018թ.-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երկու դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Ա. Ն.-ն, սահմանված կարգի համաձայն, ի պաշտոնե...
Այս պահին ընթանում է Կառավարության հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 28 հարց, որից 20-ը՝ չզեկուցվող: https://www.youtube.com/watch?v=wOeRLkxecRw
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հուլիսի 25-ին հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ: Ողջունելով դեսպանին՝ Միքայել Մելքումյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, անդրադարձել կառավարության հակամենաշնորհային եւ հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանն ուղղված քայլերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են առեւտրատնտեսական կապերին, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների ավելացման...