ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երիտասարդ կնոջ սպանության դեպքի առթիվ: 2018 թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 17։35-ին, շտապօգնության 6-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի՝ բռնության հետքերով, կտրած-ծակած վնասվածքներով։ Անմիջապես դեպքի վայր է...
Դիմումատուն՝ Բոշկո Գրյուիչը, ազգությամբ սերբիացի է, ծնվել է 1963 թվականին, բնակվում է Սերբիայի Նովա Պազովա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր երկու երեխաների խնամքին և դաստիարակությանը մասնակցելու և նրանց հետ տեսակցության կարգ սահմանելու մասին Դատարանի կայացրած որոշմանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իր երեխաների հետ շփմանը խոչընդոտելու և նրանց հետ տեսակցության հնարավորությունից իրեն զրկելու մասին։  Մինչև 2001...
ԱՄՆ-ն վեճ է սկսել Ռուսաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ)։ Մասնավորապես՝ ԱՄՆ-ն բողոքել է այս տարվա հուլիսի 6-ին մի շարք ամերիկյան ապրանքների ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին Ռուսաստանի կայացրած որոշման դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ մամուլի ծառայությունը։  Այս տարվա օգոստոսի 29-ին ԱՀԿ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ հարցում է ներկայացրել ԱՀԿ։ Այսկերպ, ԱՄՆ-ն պատրաստվում է բողոքարկել մի...
Մարդկանց բռնությամբ անհետացումն այսօր կարևորագույն խնդիրներից մեկն է դարձել։ Եթե նախկինում այս խնդիրն առկա էր մի քանի տարածաշրջաններում, ապա հիմա այն տարածվել է ամբողջ աշխարհում: Բռնությամբ անհետացումը հաճախ օգտագործվում է որպես համայնքներում ահաբեկչության տարածման ռազմավարություն: Ժամանակին լինելով հիմնականում ռազմական բռնապետությունների հետևանքը՝ բռնությամբ անհետացումը դարձել է համաշխարհային խնդիր: Բռնությամբ անհետացած անձանց միջազգային օրն ընդգծում է այս...
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանն օգոստոսի 28-ին Ազգային Ժողովում անդրադառնալով Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում իր քրոջ՝ ԲՈՒՀ-ի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցմանը՝ հայտարարել է, թե «քրեադատավարական օրենքների կոպտագույն խախտումով անհիմն շինծու գործ է», որը, իբր, առնչվում է իրեն՝...