Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը, Սասուն Խաչատրյանը և Արթուր Վանեցյանը: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեյի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Հիշեցնենք, որ քննչական կոմիտեում ստացվել...
ՀՀ վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 19-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները՝ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ բողոքը: ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ Հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ...
ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում  քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ: Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Աղասի Դերենիկի Մկրտչյանն ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 21:20-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի...
«2018թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր կառավարության առաջնարհերթություններից են արդարադատության ապահովումը և դատական համակարգի հանդեպ հասարակության վստահության վերականգնումը: Այսօր այս մասին «ՀՀ արդարադատության ոլորտում բարեփոխումների ռազմավարական» թեմայով ԵՄ-ՀՀ ռազմավարական քաղաքականության երկխոսության վերաբերյալ աշխատաժողովի  ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Նախարարի խոսքերով՝ աշխատաժողովի նպատակն...
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հաստատել է, որ բողոք է ներկայացրել Վենեսուելայի դեմ Միջազգային քրեական դատարան։ Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում քաղաքականության վերաբերյալ կայացած բարձր մակարդակի քննարկման ժամանակ։  «Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ Արգենտինան բողոք է ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ Վենեսուելայի իշխանությունների կողմից մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների վերաբերյալ»,-...