ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի ղեկավարության կողմից թույլ տրված մի շարք առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ:  ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հակազդման վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանում  2012-2015թթ. ընթացքում մի շարք ուսանողներ դասերի և քննությունների չեն հաճախել, սակայն ստացել են գնահատականներ և ավարտական դիպլոմներ: Որոշ ուսանողներին հասանելիք կրթաթոշակը՝ ընդհանուր 1.250.000 ՀՀ դրամի չափով, յուրացվել է, ուսումնարանում որպես աշխատակիցներ ձևակերպվել են տնօրենի մի շարք ազգականներ, ովքեր աշխատանքի չներկայանալով՝ աշխատավարձեր են ստացել, յուրացվել են նաև պարգևավճարների և գործուղումների գումարներ: Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում  նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մոտ 2 տասնյակ ուսանողների՝ ուսումնառության ընթացքում ՀՀ-ից դուրս գտնվելու պայմաններում ուսումնարանի առանձին դասախոսներ, տնօրենի հրահանգով և ուսմասվարի, փոխտնօրենի ցուցումներով բացակայությունների ընթացքում նրանց գնահատականեր են...
Դիմումատուն՝ Մարկո Բրազզին, Իտալիայի և Գերմանիայի քաղաքացի է, ծնվել է 1965 թվականին։ Դիմումատուն բնակվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքում և գրանցված է արտասահմանում ապրող իտալացիների հայտարարագրերի ռեեստրում։ Գործը վերաբերում է Դիմումատուին սեփականության իրավունքով պատկանող տանը խուզարկություն կատարելու մասին Իտալիայի հարկային մարմինների կայացրած որոշմանը։  2009 թվականին Դիմումատուն Իտալիայում բնակարան է ձեռք բերել, որտեղ ուսումնական տարվա ընթացքում բնակվել...
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) և Արգենտինայի իշխանությունները համաձայնության են եկել՝ Բուենոս Այրեսին հատկացվող վարկի գումարի չափը բարձրացնելու հարցի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՀ Գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը՝ Նյու Յորքում Արգենտինայի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Նիկոլաս Դուխովնեի հետ համատեղ անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ։ Հիմնադրամի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Արգենտինան  50 մլրդ դոլար գումարի չափով վարկ ստանալու...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում 2018թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 24-ի դրությամբ, ստացվել է 30 հաղորդում-ահազանգ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ 27.09.2018 թվականի դրությամբ Երևան քաղաքի...
Այսօր կառավարությունը հավանություն է տվել  «Ընտանեկան օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:  Համաձայն նախագծի այսուհետ ամուսինները կարող են  ամուսնալուծվել առանց դատարան դիմելու, եթե կա փոխադարձ համաձայնություն: Նախագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։  Նշենք, որ «Ընտանեկան օրենսգրքի» 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝ ամուսինները ցանկանում են փոխադարձ...