Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրածարակվել է նախագիծ, որով առաջարկվում է վերանայել կառավարության որոշումը՝ համախառն եկամտից նվազեցվող օրապահիկի չափերին վերաբերող դրույթների վերաբերյալ։
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակն է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի թիվ 711-Ն որոշմամբ սահմանված՝ համախառն եկամտից նվազեցվող օրապահիկի չափերին վերաբերող դրույթները:
Կարգավորման հարաբերությունների ներկա...
2016 թվականին Ուկրաինան բողոք է ներկայացրել Ռուսաստանի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռուսաստանի Դաշնության կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմում թաթար ժողովրդի իրավունքները խախտելու և Ղրիմի թաթարների Մեջլիսի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։Այս տարվա հուլիսի 19-ին Միջազգային դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն՝ մինչև 2019 թվականի հունվարի 18-ը Ռուսաստանը պարտավոր է զեկույց ներկայացնել՝ ղրիմ-թաթարական Մեջլիսի գործունեության արգելքը վերացնելու...
Կաթնաջուր գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ծրագրի իրականացման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակության և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթերի կեղծման ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի կողմից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ նախարարության աշխատակազմի մասնագետների կողմից Լոռու մարզի Կաթնաջուր համայնքում իրականացված ջրամատակարարման համակարգի շինարարական աշխատանքների ուսումնասիրությամբ պարզվել է, որ համապատասխան ծրագրով իրականացված...
Ցմահ դատապարտյալների խնդիրների, վաղաժամկետ ազատման, կատարած հանցագործությունների և մի շարք այլ հարցերի մասին Legalinfo.am–ը զրուցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ:
-Ի՞նչ պայմաններում են այսօր գտնվում ցմահ դատապարտյալները քրեակատարողական հիմնարկներում և ինչպիսի՞ խնդիրներ ունեն:
-Եթե խոսենք պահման պայմանների մասին, ապա պետք է ասեմ, որ մոտավորապես 2000-ական թվականներից ցմահ ազատազրկվածների...
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին «Սարի Թաղի» դեպքերով հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման հիմնավորվածությունը պարզելու, օրինականությունը ստուգելու և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցով:
2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքի «Սարի Թաղ» թաղամասում անհայտ անձանց կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնությունների բացահայտման կարևորությանը...