Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ «ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:
Խորհրդարանը քննարկել եւ հաստատել է նախագիծն առաջին եւ...
Այս տարվա հոկտեմբերի 8-ին և 9-ին տեղի կունենա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի հերթական նիստը, որի ժամանակ Բելառուսը պետք է զեկույց ներկայացնի։ Նիստի ժամանակ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի իրականացման մասին իրենց զեկույցները կներկայացնեն նաև Բելիզը, Բուլղարիան, Գվինեան, Սուդանը և Սենթ Վինսենթ և Գրենադինները։ Մասնավորապես՝ ՄԱԿ-ի փորձագետներին հետաքրքրում է Բելառուսում բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորումների,...
Օրեր առաջ Նյու Յորքում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Սիրիայում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ալի ազ-Զաթարին հայտարարել է, որ Սիրիայում մոտ 13 մլն բնակիչ հումանիտար օգնության կարիք ունի։ Սիրիայի բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար նախատեսված է 3․8 մլրդ դոլարի չափով գումար հատկացնել, սակայն ՄԱԿ-ի գործակալություններին դեռևս հաջողվել է հավաքել պահանջվող գումարի միայն 45 տոկոսը։ «Այս տարի մարդասիրական...
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունե է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության համար, բարձր գնահատել նրա ներդրումը հայ-ամերիկյան բազմաոլորտ փոխգործակցության համատեքստում և հույս հայտնել, որ դեսպանը Հայաստանից հեռանում է լավ տպավորություններով:
Դեսպան Միլսը պատիվ է համարել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան լինելը,...
«Կառավարությունները կարող են և պետք է ավելի կոնկրետ գործողություններ ձեռնարկեն՝ երեխաների սեռական շահագործման դեմ պայքարելու համար»,- կոչ են արել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած միջոցառման մասնակիցները։ Այս խնդիրը հասկանալու և դրա ծավալները գնահատելու հարցում կօգնի նոր համակարգը, որն ուղղված է անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների դեմ պայքարում հաջողությունների և ձախողումների բացահայտմանը:
«Ամեն օր...