ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի հրավերով ս/թ հոկտեմբերի 10-13-ը մեկնել է Սոչի՝ մասնակցելու «Պետական և մասնավոր հարկադիր կատարման համակարգեր. համեմատական վերլուծություն և լավագույն փորձ» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին:
Միջոցառմանը մասնակցելու են 41 երկրների պատվիրակություններ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ
Արշակյանը հոկտեմբերի 9-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ
Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և
լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին։ Դեսպանը շնորհավորեց նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ,ապա անդրադարձավ երկու երկրների միջև արդեն առկա համագործակցությանը՝ ընդգծելով հատկապես Լոնդոնում կայացած բրիտանական մի շարք կազմակերպությունների և ՏՏ ոլորտի 17 հայկական ընկերությունների և...
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ է առաջարկվել՝ վարկերի տրամադրման վերաբերյալ։ Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է նախագծի հեղինակը։ Պատգամավորը գրառում է կատարել, որտեղ նշել է նոր կարգավորման բնույթը․
«Հարգելի՛ գործընկերներ, հոկտեմբերի 01-ին շրջանառության մեջ եմ դրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,...
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Թուրքիան գրության միջոցով տեղակացրել է ԱՀԿ-ին, որ այս տարվա հոկտեմբերի 17-ից պողպատի ներկրման քվոտաներ է սահմանելու՝ ազգային արտադրողներին պաշտպանելու նպատակով: Նման որոշման շարժառիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ ԱՀԿ անդամ պետությունները սկսել են պաշտպանողական միջոցներ կիրառել՝ դարձնելով Թուրքիան պողպատե արտադրանքի ներմուծման գործընթացի թիրախ:
«ԱՀԿ մի շարք անդամ պետությունների կողմից իրականացվող պաշտպանողական միջոցառումներն ուղղակի հետևանքներ են առաջացնում Թուրքիայի առևտրի ոլորտում: Թուրքիայի ներքին շուկան, որը տարեկան սպառում է մոտ 30 մլն տոննա պողպատի արտադրություն, վերածվում է ներմուծման գործընթացի թիրախի: Պաշտպանիչ քայլեր ձեռնարկելու մասին որոշման հետաձգումը կարող է վատթարացնել Թուրքիայում պողպատի արտադրողների վիճակը»,-հայտարարել են այս կապակցությամբ Անկարայում:
Թուրքիայի կողմից ԱՀԿ-ին ուղարկված գրության մեջ նաև թվեր են պարունակվում՝ պողպատե արտադրանքի ներմուծման ծավալների վերաբերյալ: Դրանց համաձայն՝ Թուրքիայի կողմից պողպատե արտադրանքի ներմուծման ծավալները 2013 թվականին գրանցված 10.223 մլն տոննայից մինչև 2017 թվականը հասել է 10.606 մլն տոննայի: Միևնույն ժամանակ, այդ ընթացքում երկրի ներսում արտադրվող պողպատի ծավալը 14.911 մլն տոննայից հասել է 20.464...
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի նահանգային խորհրդի և ավագանու պատվիրակությանը, որը գլխավորում էր Փարիզի պաշտպանության խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը:Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում հյուընկալել բարեկամ Ֆրանսիայից ժամանած նմանօրինակ...