Ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել ԱԺ-ի դիմաց

Այսօր ժամը 17։00-ից ուսանողները հավաքվել են ԱԺ-ի դիմաց՝ շարունակելու իրենց պայքարը տարկետման սահմանափակման դեմ։ Բողոքի ակցիայի նախաձեռնող անդամները հույս ունեն, որ իրենց թույլ կտան մասնակցելու «Զինվորական ծառայության մասին» օրենքի նախագծի քննարկմանը։

Նշենք, որ  դասադուլի նախաձեռնող անդամները փորձել են  զանգահարել ԱԺ-ի պաշտպանության հանձանժողով, որպեսզի թույտվություն ստանան քննարկմանը մասնակցելու համար, սակայն հեռախոսին չեն պատասխանել, ինչի պատճառով նրանք  պատրաստել են նամակ, որը ցանկանում են պատգամավորների միջոցով փոխանցել, որպեսզի ընթերցվի հանձնաժողովի նիստին։

Րոպեներ առաջ ուսանողներին մոտեցավ «Ելք» խմբակցության անդամ Դավիթ  Խաժակյանը ։ Վերջինս լրագրողներին հայտնեց, որ ինքը վստահ է, որ ուսանողներն ունեն ինքնուրույնություն, և իրենք իրենց բողոքն արտահայտում են ցույցերի և ելույթների միջոցով։

«Մենք մեր աջակցությունն ենք հայտնում այն մասով, որ խորհրդարանում դեմ ենք արտահայտվել այս նախագծին։ Մենք  համարում ենք, որ այս նախագիծը որևէ լավ բանի չի կարող բերել և կարծում ենք, որ այս շարժումը պետք է լսելի դառնա կառավարության համար։ Ես համարում եմ, որ տարկետման իրավունքը պետք է շարունակվի»,- ասաց նա։

Այս պահին բազմաթիվ  ուսանողներ շարունակում են մնալ ԱԺ-ի դիմաց և իրականացնել  բողքի ակցիան ։

Հիշեցնենք, որ արդեն 4-րդ օրն է, ինչ ուսանողները դասադուլ են հայտարարել՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

 

Մեկնաբանություններ