Պաշտոնի նշանակում և ազատում՝ նախագահի հրամանագրերով

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել։ Առաջին հրամանագիրը վերաբերվում է Յուրի Վարդանյանին պաշտոնից ազատելուն։ Հրամանագրում ասվում է՝

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Յուրի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ազատել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»։

Իսկ 2-րդ հրամանագիրը Ռ․ Սադոյանին Վրաստանում ՀՀ դեսպան նշանակելու մասին է։ Հրամանագրում ասվում է՝

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Ռուբեն ՍԱԴՈՅԱՆԻՆ նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)»։

622 դիտում

Մեկնաբանություններ