Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով այսօրվա դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պետրոսյանը:
Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը դատարանում հայտնեց, որ ինքը զինվորական է և որոշել է զենք գնել բանակին նվիրելու համար: Իր ցանկոթյան մասին հայտնել է ամբաստանյալ Արմեն Պետրոսյանին, որն էլ հայտնել է, որ կարող են Հրաչյա Մայիլյանին դիմել այդ հարցով: Ամբաստանյլալը նաև հավելեց, որ մինչ այդ Հրաչյա Մայիլյանին չի ճանաչել:
Սանասար Գաբրիելյանը նաև մանրամասնեց, որ Հրաչյա Մայիլյանը «Իգլա» տեսակի հռթիռի համար պահանջել է 50 000 ԱՄՆ դոլար: Ամբաստանյալը ընդգծեց, որ զինամթերքի քնման մասին չի խոսել ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ, հետագայում միայն խորհրդի համար դիմել է: Զինամթերքի նպատակը Արցախի զինված ուժերին օգնելն է եղել, այս մասին ասաց ամբաստանյալը և հավելեց, որ նպատակը ոչ թե հենց «Իգլա» տեսակի հռթիռ գնելն էր, այլ ցանկացած ռազմամթերք: Ըստ Սանասար Գաբրիելյանի՝ ամբաստանյալ Սամվել Բաբայանը ասել է, որ մեր կռիվը չի պեծել, ուստի արժե տեսնել այդ զենքը:
«Ես ու Արմենը դա նկարել ենք,Սամվել Բաբայանին այն ցույց եմ տվել նկարով, ինքն էլ ասել է որ դա հրթիռ չի, այլ տրուբա ու բանի պետք չի: Օգտագործման ենթակա չի: Ես էլ Ժորիկին ասեցի այդ մասին»,-ասաց Սանասար Գաբրիելյանը:
Սամվել Բաբայանի պաշտպանի հարցին, թե ամբաստանյալին ինչ-որ մեկը չի ասել, որ այդ «Իգլա»-ի մասերը գտնվում են Հրաչյա Մայիլյանի մոտ Սանասար Գաբրիելյանը պատասխանեց, որ չէր հասկանում թե Հրաչը ինչ խաղ էր խաղում. «Հրաչը շուլեռ, շան որդի է ու րոպեն մի բան էր խոսում »:
Ըստ Սանասար Գաբրիելյանի՝ անպետք հրթիռը որոշել էր տանե Արցախ Նարիշտա՝ այն տարածք, որտեղ ինքը հրամանատար է եղել և թաղել:
Ամբաստանյալը հայտնեց, որ որոշել էր առանց մարտկոցի հրթիռը տանել, պահել Արցախում ու այն տարածքում, որտեղ ինքը հրամանատար է եղել:
Դատավոր Արշակ Վարդանյանի այն հարցին, թե Արմեն Պողոսյանին և Հրաչյա Մայիլյանին պատվիրել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգը ամբողջական ձևով, թե ոչ Սանասար Գաբրիելյանը հայտարարեց. «Ես պատվեր չեմ տվել, ես հետաքրքրվել եմ ու ընդունում եմ, որ սխալ մարդկանցից եմ հետաքրքրվել»:
Ըստ ամբաստանյալի՝ հետո գնացել են Արցախ. «Ընկերոջս հետ պայմանավորված էի: Պետքա ուտեյինք, խմեյինք: Հետո էլ տարածքներն եմ նկարել, որ գլուխ գովալու համար ասեմ՝ ստեղ էլ եղա»,-նշեց ամբաստանյալը:
Դատախազի հարցին, թե Սամվել Բաբայանը տեղյակ էր այս ամենից, Սանասար Գաբրիելյանը արձագանքեց. «Սամվել Բաբայաննա փողը տվել, որ իմանա՞ր: Ով երաժշտությունը պատվիրում ա, նա էլ՝ տանցույետ»:
Սանասար Գաբրիելյանը նաև հայտարարեց, որ Սամվել Բաբայանի հետ ոչ մի ձեռնարկատիրական գուրծունեություն չեն ծավալել:
Դատախազը հակասություններ գտավ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքի և դատաքննության ընթացքում տված ցուցմունքի որոշ կետերի վերաբերյալ, ինչի արդյունքում դատարանում հրապարակվեց ամբաստանյալի նախաքննության ընթացքում տված ցուցմունը:
Հարցաքննվեց նաև մյուս ամբաստանյալ Արմեն Պողոսյանը, սակայն վերջինս հրաժարվեց ցուցմունք տալ դատարանում. Հրապարակցեց վերջինիս նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:
Նախաքննական ցուցմունքի ժամանակ Արմեն Պողոսյանը հայտնել է, որ իր ծանոթ, Զվարթնոց գյուղի բնակիչ Սանասար Գաբրիելյանը իրեն առաջարկել է ձեռք բերել «Իգլա» տեսակի հրթիռ, որը պետք է նվիրեր բանակին: Ինքը դիմել է իր ծանոթ Հրաչյա Մայիլյանին, ով հաճախ էր գնում Վրաստան:
«Եթե ամեն բան բարեհաջող լիներ, ապա ես ու Հրաչը 5 հազար դոլար շահույթ կունենայինք, սակայն ոչ մի շահույթ չենք ունեցել»,-ասված էր նախաքննական ցուցմունքում:
Արմեն Պողոսյանը հայտնել է, որ Հրաչը հրթիռը ձեռք է բերել իր վրացի ծանոթ Գիչայի միջոցով:Ավելի ուշ ինքը Սանասար Գաբրիելյանի և Հրաչի հետ մեկնել է Վրաստան, որտեղ էլ հանդիպել են Էջմիածնի նախկին քաղաքապետերից մեկի որդուն՝ Ռոբերտին, որն էլ խոստացել է օգնել հրթիռի ձեռք բերման հարցում:
Ըստ նախաքննության ցուցմունքի՝ ամբաստանյալը նշել է, որ Սանասար Գաբրիելյանը կատարում էի ինչ-որ մեկի պատվերը, հետագայում հանգամանքների բերումով ենթադրել է, որ այդ պատվիրատուն եղել է Սամվել Բաբայանը:
«Կինս ՕՐՕ-ի շտաբից գումար պետք ա ստանար, ես ու Սանասարն էլ էինք գնացել, պլանշետով, որի մեջ կար «Իգլա»-ի նկարը, Սամվելն ասել էր, որ ինչ որ մեկին ցույց տա: Կինս ու Սանասարը մտան շտաբ, որից հետո կինս վերադարձավ և ասաց, որ գումարը չեն տվել, քանի որ հաշվապահությունում գումար չի եղել: Սանասարը դուրս չէր եկել, ու քանի որ շտաբում էր այդ պահին Սամվել Բաբայանը ես ենթադրում եմ, որ պատվիրատուն նա է»,-ասված էր ցուցմունքում:
Դատավորի և մեղադրողի այն հարցին թե իրեն առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալ Արմեն Պողոսյանը մեղավոր ճանաչում է, վերջինս պատասխանեց, որ հրաժարվում է այս պահին դիրքորոշում հայտնել:
Ամբաստանյալը դատարանում հայտնեց, որ նախաքննության ընթացքում տված այն ցուցմունքը, թե իբր Սամվել Բաբայանն է եղել պատվիրատուն մերժում է քանի, որ դա իր ենթադրություններն են եղել և հիմնված չեն եղել փաստերի հիման վրա:
Հաջորդ դատական նիստի ընթացքում կհարցաքննվի Սամվել Բաբայանը: Նիստը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին:
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի